Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կոչ է արել ТАСС լրատվական գործակալությանը ներողություն խնդրել ծովանկարիչ Իվան Այվազովսկու հուշարձանի քանդման մասին հաղորդագրության մեջ Ստեփանակերտ հին անվանման հիշատակման համար։ Գերատեսչությունն ակնկալում է, որ գործակալությունը կկատարի համապատասխան ուղղումներ, հակառակ դեպքում, «կձեռնարկվեն համապատասխան միջոցներ»՝ կապված Ադրբեջանում ТАСС-ի գործունեության հետ։               
 

Արաբաթը ծնկաչոք աղաչում է, Բայրամովը`թքում

Արաբաթը ծնկաչոք աղաչում է, Բայրամովը`թքում
13.04.2025 | 19:46

«Քանի դեռ Հայաստանի Սահմանադրություն չի փոփոխվել, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է»,- թուրքական «Անադոլու» գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:

«2022 թվականի առաջին ամիսներին Հայաստանին ներկայացվել է խաղաղության պայմանագրի հինգ հիմնական կետ, իսկ նույն թվականի հոկտեմբերին սկսվել են քննարկումները երկու երկրների միջև։ Խաղաղության պայմանագրի առաջին նախագիծը կազմել է ադրբեջանական կողմը և ներկայացրել Հայաստանին։ Բանակցությունները տևել են մոտ երկուսուկես տարի։ Մեկ ամիս առաջ քննարկումներն ավարտվել են, տեքստի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել։ Կան կարևոր հարցեր, որոնց պետք է լուծել: Դրանցից ամենակարևորը Հայաստանի Սահմանադրության մեջ «Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների» առկայությունն է։ Քանի դեռ այսպես շարունակվում է, խաղաղության պայմանագրի ստորագրումն անհնար է։ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն անհրաժեշտ է», - ասել է ադրբեջանցի պաշտոնյան:

Բայրամովը հավելել է, որ Ադրբեջանի մեկ այլ պայման էԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը:

«ԵԱՀԿ Մինսկի խումբը 30 տարվա ընթացքում «ոչ մի արդյունքի չի հասել»: Ղարաբաղի հարցն արդեն «լուծված» է, և այդ տարածքները Ադրբեջանի կազմում են։ Հայաստանը նույնպես դա ճանաչել է: Նման իրավիճակում Մինսկի խմբի գործունեությունը շարունակելու Հայաստանի շարունակական ջանքերը մեզ համար հարցեր են առաջացնում։ Մենք համառորեն պահանջում ենք Մինսկի խմբի լուծարում»:

Դիտվել է՝ 3057

Մեկնաբանություններ